ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայաստանում հերքել են Լուկաշենկոյի հավաստիացումները

Հայաստանում հերքել են Լուկաշենկոյի հավաստիացումները
21.03.2017 | 13:13

Հայաստանում հերքել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը՝ Հայաստանից ժամանած օդանավում ռադիոակտիվ նյութերի առկայության մասին։ Հայաստանի պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայության պարզաբանման մեջ ասվում է, որ օդանավակայանի մաքսակետում, ինչպես և մյուս սահմանային անցակետերում, իրականացվում է պատշաճ վերահսկողություն՝ ռադիոակտիվ նյութերի տարանցումը բացահայտելու ու կանխելու նպատակով։

«Նշված հրապարակման կապակցությամբ, վստահեցնում ենք, որ օդանավակայանում ուղեբեռներն ու ուղևորները ենթարկվում են պատշաճ հսկողության ու մաքսային լիազորությունների շրջանակում իրականացված միջոցառումների շրջանակում ոչ մի խախտում չի հայտնաբերվել։ Հետևաբար, խոսք անգամ չի կարող լինել, որ իրավախախտման փաստը կարող էր չնկատվել»,- վստահեցրել են հանձնաժողովի մամուլի ծառայությունից։ Մինչդեռ բելառուսական լրատվամիջոցները հայտնել էին ոչ թե ուղևորների ու ուղեբեռերի, այլ բեռնատար օդանավի մասին։ Իսկ թե հատկապես որ ընկերության ու որ երկրի օդանավի մասին է խոսում Լուկաշենկոն, դեռ անհայտ է։ Նաև անհասկանալի է, արդյոք տարանցիկ օդանավերի բեռները ստուգվում են, թե ոչ։

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ